Վաղարշ Աբրահամյան. Ի՞նչ եմ արել, որ, իմ սեղաններն են, քաշքշել եմ էս կողմ, էն կողմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Վաղարշ Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ` փորձելով պարզել, թե ինչ է նա պատրաստվում անել, եթե ՀԿ-ի ներկայացրած բողոքն ընդունվի վարույթ, եւ իրեն պատասխանատվության ենթարկեն: «Դե, եթե կգտնեն, որ ես ապօրինություն եմ արել, ուրեմն, պատասխանատվություն կկրեմ: Ես օրենքին ենթարկվող մարդ եմ»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչո՞ւ կոտրեցիք նրանց սեղանները, Աբրահամյանը պատասխանեց. «Ի՞նչ եմ արել, որ: Իմ սեղաններն են, քաշքշել եմ էս կողմ, էն կողմ, քիչ հետո նորից դրել եմ տեղը: Ի՞նչ է եղել որ: Մարդիկ հիմա աշխատում են»»:

Մանրամասները «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս