ԵԽԽՎ-ը կոշտ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ը երեկ կոշտ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ՝ վրացական իշխանություններին կոչ անելով դադարեցնել քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելը: ԵԽ-ի Մոնիթորինգային հանձնաժողովի պատրաստած փաստաթղթի օգտին քվեարկել է 103 մարդ, իսկ դեմ՝ 27-ը:

Քննարկումների ժամանակ առաջարկվել է ավելի քան 30 ուղղում կատարել փաստաթղթում: Մասնավորապես, բանաձևում հիշատակում է հայտնվել ընդդիմությանը, այդ թվում նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նպատակամղված ձևով հետապնդելու մասին:

Փաստաթղթում քննադատության են ենթարկվել նաև Վրաստանի իշխանությունների իրականացրած բարեփոխումները: ԵԽԽՎ-ը դիմել է Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով ոչ բանտային միջոցներով փոխարինել երկրի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ խափանման միջոցը, ով ավելի քան 9 ամիս է, ինչ գտնվում է նախնական կալանքի տակ:

Տեսանյութեր

Լրահոս