Բաժիններ՝

Երևանի Լամբադա կամրջի վրա ավտովթար է տեղի ունեցել

Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս. և «Մերսեդես» մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս