Բաժիններ՝

Ֆիննախը 10 օրում հայտնաբերել է 63 չգրանցված աշխատող

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 63 չգրանցված աշխատող և արձանագրվել է 18.7մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԱԴԱ» ՍՊԸ-ի մոտ 22 չգրանցված աշխատող՝ 13.2մլն դրամ, «ԿԱՐԴԻՆԱԼ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի մոտ 8 չգրանցված աշխատող՝ 2.4մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում սեպտեմբերի երրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  85.5մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն են՝ «ԳԱՐԱՆՏԻԱ ՇԵՆ»՝ 50.8մլն դրամ, «ԱՍՏԱՊ»՝ 11.6մլն դրամ, «ԱՍԹԵՄՎԱԼ»՝ 10.7մլն դրամ և «ՍԻՄ ԱՂԲՅՈՒՐ»՝ 10.3մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 230.7մլն դրամ:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 30 հազար 739 հատ կամ 56.5%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 628.2մլն դրամով կամ 10.3%-ով: Այդ նվազումը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների շրջանառությունների նվազմամբ, որոնցից առանձնացման ենթակա են՝ «ՍՈՎՌԱՆՈ»՝ -716.9 մլն (-30 հատ), «ԵՎՐՈՊԱ»՝ -153.2 մլն (-50 հատ), «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ»՝ -90.6 մլն (-26 հատ), «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»՝ -56.3 մլն (-3326 հատ), «Ա ԵՎ Գ»՝ -50.5 մլն (+589 հատ) ընկերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս