Բաժիններ՝

«Տանձուտում ֆռֆռացել եմ, Չըռչըռում լողացել եմ, միլիցու աղբյուրից ջուր եմ խմել…»

asparez.am-ը գրում է.  80-ականներին, երբ գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը այցելեց Ահնիձոր, մի քանի օր հյուրընկալվեց Մաթեւոսյանների տանը եւ հիանալով՝ նկարեց Մոտկորի հրաշագեղ բնությունը: Սարդար Մաթեւոսյանը նրան հողակտոր առաջարկեց, որ փոքրիկ տնակ դնի եւ ստեղծագործական մտքին հագուրդ տա.

«Հրանտից շատ բան էինք սովորել, գիտեինք, որ ստեղծագործող մարդուն հանգիստ միջավայր է պետք: Այն, ինչի մասին մտածում է, պիտի եփվի»,-հիշում է Վալոդյան՝ Սարդարի եղբայրն ու մեծ գրողի հորեղբոր տղան:

Տարիներ հետո գեղանկարիչն այնտեղ գեղեցիկ արվեստանոց կառուցեց, եւ պարբերաբար այդ գողտրիկ անկյունում հանգստանալու, նկարչի գործերին եւ Մոտկորին ծանոթանալու էին գնում նրա ընկերները: Բժիշկ Կարեն Ադամյանն առիթը բաց չէր թողնում՝ Ահնիձոր գնալու: Նա հաճույքով է հիշում, թե ինչ եղավ, երբ գեղանկարիչը բարձրաձայնեց իր բժիշկ լինելու հանգամանքը.

«Հեռավոր գյուղում բժշկական ծառայության խնդիր ունենալու պայմաններում՝ երբեմն սոցիալական դժվարություններով, ու, հանկարծ, գյուղ, իր ոտքով բժիշկ է գալիս, հնարավորություն ունի իրենց օգնելու, ու մարդիկ շատ առողջ ձեւով օգտվում էին այդ հնարավորությունից: Հաճախ դիմում էին այս կամ այն զուտ բժշկական հարցերով, բայց դա նաեւ տեղափոխվում էր այլ դաշտ՝ ինձ էլ հետաքրքիր էր նրանց հոգեբանությունը, սիրով լսում էի ու նաեւ փորձում էի նրանց ճանաչել»:

Բժիշկն այն եզակիներից է, որ գյուղի հետ կապվածության շնորհիվ Ահնիձորի պատվավոր քաղաքացի կոչմանն է արժանացել.

«Երբ ես շատ գնացի, եկա՝ գյուղի հետ կապվեցի: Հյուրերիս էլ էի տանում Ահնիձոր: Խորոված անելիս՝ ում ճանաչում էի, հրավիրում էի: Մի անգամ էլ գյուղապետ Արծրուն Ղազարյանը նրանց հետ էր, մեկ էլ հանկարծ թե՝ մենք որոշել ենք Ձեզ գյուղի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Բնականաբար, կատակեցինք՝ բա ավագանու որոշում ունե՞ք, հնչեց պատասխան, թե՝ ուղղակի գյուղացիները շատ են հարգում Ձեզ, ու իրենք են որոշում կայացրել»:

Ժամանակ անցավ, թվում էր, թե պահի տակ կայացրած որոշումը մոռացվել է: Այդ օրերին գյուղ եկավ նաեւ Հրանտ Մաթեւոսյանը՝ նրանց տանը հյուրընկալվելով, զրույցի ժամանակ հարցը կրկին հասունացավ.

«Վարպետ, ի՞նչ է պետք պատվավոր քաղաքացու համար, ես Տանձուտում ֆռֆռացել եմ, Չըռչըռում լողացել եմ, միլիցու աղբյուրից ջուր եմ խմել, ուրիշ ինչ է պետք, որ լինեմ ձեր գյուղի գյուղացի»: Ու այդպես բժիշկ Կարեն Ադամյանը դարձավ Ահնիձորի պատվավոր քաղաքացի:

Բժիշկը հաճույքով է հիշում տարիներ առաջ կայացած ծանոթությունը մաթեւոսյանական կերպարի հետ. «Ահնիձորում էինք, երբ եկավ Հրանտ Մաթեւոսյանը, մեզ մատաղի հրավիրեց: Մատաղը՝ սովորական մատաղ էր…հետաքրքիրը դիմացս նստած անձնավորությունն էր: Որ ուշադիր նրան նայեցի, Խաչիկը ասաց՝ գիտես ո՞վ է:

Մանրամասներն ՝սկզբնաղբյուր կայքում: 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս