Բաժիններ՝

Ռուսաստանի ցամաքային զորքերի սպառազինությունը 70 տոկոսով կթարմացվի մինչև 2020 թվականը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը պլանավորել է մինչև 2020 թվականը գնել ավելի քան 11.000 միավոր նոր զրահատեխնիկա ու 14.000 ռազմական ավտոմեքենա՝ 70 տոկոսով թարմացնելու համար ցամաքային զորքերի սպառազինությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը:

Ռուսաստանի ցամաքային զորքերի տրամադրության տակ կհայտնվեն Т-72Б3 արդիականացված տանկեր, БТР-82Ф, БМП-3 ու արդիականացված БМП-2 զրահատրանսպորտներ: Բացի այդ, մինչև 2015 թվականի ավարտը կավարտվեն նոր սերնդի «Արմատ» տանկի, «Կուրգանեց-25» զրահամեքենայի ու «Բումերանգ» զրահատրանսպորտի կոնստրուկտորային աշխատանքները:

Գեներալն ընդգծել է, որ 2015 թվականին ռուսական բանակի սպառազինությունում կլինի «Իսքանդեր-Մ» մարտավարական հրթիռային համալիրների 7 բրիգադ, իսկ մինչև 2017 թվականը կձևավորվի արկտիկյան «Սևեռ» զորամիավորումը՝ բաղկացած երկու բրիգադից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս