Ա.Մինասյանը կոչ է անելում կենտրոնանալ սահմանադրական բարեփոխումների էության շուրջ

«Սահմանադրությունը ժողովրդի կամքն է: Հականալի, բայց ընդունելի չէ, որ կիսանախագահական համակարգն է երկրի զարգացման երաշխիքը: Մարդիկ չեն տեսնում սահմանադրական փոփոխությունների և իրական կյանքի փոփոխության հետ կապը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ իշխանության որակից շատ բան է կախված, բայց հասարակությունը չպետք է կախվածության մեջ ընկնի իշխանությունից: Ա.Մինասյանը նշեց, որ իրավունքի իրացման համար սահմանադրական պատշաճ մարմինը չկա, իսկ Սահմանադրությունում ամրագրված սխեման թույլ է տալիս մեկ անձից բխող արդարադատություն իրականացնել:

«Սահմանադրական փոփոխությունների զգալի հատվածը պետք է բերի մեր երկրում իրական փոփոխությունների և իշխանափոխության հնարավորությունների»,- ասաց Ա.Մինասյանը՝ կոչ անելով կենտրոնանալ սահմանադրական բարեփոխումների էության շուրջ՝ դրական արդյունքների հասնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս