Արամ Մանուկյանին հանել են մարզ այցելողների ցուցակից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակի մարզային առաջին այցելությունները հարամեցին ոչ թե իշխանության, այլ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Արդեն մի քանի օր է, ինչ ԲՀԿ-ականները հերթով սրբագրում են Արամ Մանուկյանի հայտնի ելույթը և, մեղմ ասած, «անթույլատրելի» համարում հարթակից վիրավորանք հնչեցնելը:

ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն անուղղակի վիրավորեց Արամ Մանուկյանին՝ ասելով, որ ողջ գիտակից հասարակությունը գիտի այդ մասին: Բայց, հավանաբար, ԲՀԿ-ին այնքան խորթ էր իր հանրահավաքում թթու խոսքն իշխանության հասցեին, որ գործը հասավ դիվանբաշուն, և «նախագահ ջանի» սիրտը շահելու համար Ծառուկյանը Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ընդգծեց, որ իրենց գործն ուրիշներին վիրավորելը չէ: Իսկ Արամ Մանուկյանին էլ հանեցին մարզ այցելողների ցուցակից: Ինքը՝ Արամ Մանուկյանը, պարզվում է, տեղյակ չէ այս անցուդարձից և ԲՀԿ-ի իրարանցումից ու իր հասցեին էլ ուղղված վիրավորանքներից ու քննադատությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս