Բաժիններ՝

ԱՄՆ-ը Հոնգկոնգի դեպքերի կապակցությամբ զսպվածության կոչ է արել Չինաստանին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ուշադիր հետևում են Հոնգկոնգում ընթացող բողոքի ակցիաներին:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը Պեկինին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, իսկ հանրահավաքների մասնակիցներին կոչ է անում պահպանել դրանց խաղաղ բնույթը: Էռնեստն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հոնգկոնգում համընդհանուր ընտրական իրավունքին ու Հոնգկոնգի բնակիչների ձգտումներին:

Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն համայն աշխարհում՝ ներառյալ նաև Չինաստանը, իրավունքներին ու ազատություններին աջակցելը համարում է իր արտաքին քաղաքականության գլխավոր առաջադրանք: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ այդ հարցը դեռ չի գտնվում Չինաստանի ղեկավարության հետ ԱՄՆ նախագահի բանակցությունների օրակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս