Բաժիններ՝

Go Gogi. Վրացի «օրենքով գողին» կարտաքսեն Ռուսաստանից

Гоу Гоги: Грузинскому «вору в законе» грозит повторная депортация

Георгий Джанелидзе (Гоги Питерский)
Георгий Джанелидзе
(Гоги Питерский)
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, ուրբաթ օրը Մոսկվայում ռուս  իրավապահները երկրի տարածքում ապօրինի գտնվելու համար ձերբակալել են 41-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Գոգի Պիտերսկի։

Նրա հետագա ճակատագիրը կորոշվի դատարանում։ Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա քրեական հեղինակությունը երկրորդ անգամ կարտաքսվի Ռուսաստանից։ Հիշեցնենք, որ վերջին անգամ նրան արտաքսել են 1.5 տարի առաջ։ 

Միևնույն ժամանակ Ջանելիձեի հայրենում՝ Վրաստանում, ընդդիմությունը սկսել է ավելի հաճախ քննադատել իշխանությանը՝ գողական աշխարհի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։ Ընդդիմության կարծիքով, դրա արդյունքում երկիրը կրկին վերածվում է «проходной двор»-ի՝ «օրենքով գողերի» համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս