Բաժիններ՝

Յուրի Վարդանյանի որդին «Գորիս» ՔԿՀ-ի մեկուսարանում է. վճիռը չի բողոքարկվելու. NEWS.am

Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդու փաստաբան Վահան Հայրապետյանը չի բողոքարկելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ սեպտեմբերի 4-ին կայացրած վճիռը, որով Դավիթ Վարդանյանը մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ եւ դատապարտեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
«Որոշել եմ չբողոքարկել առաջին ատյանի կայացրած որոշումը, պատճառը չեմ ասի, իմ ցանկությունն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ Դավիթ Վարդանյանն այս պահին գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում, դատարանի օրինական պահանջը դեռ ուժի մեջ չի մտել եւ հայտնի չէ, թե վերջինս որտեղ է կրելու պատիժը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս