Բաժիններ՝

Բիլ Գեյթսը 21-րդ անգամ գլխավորում է ԱՄՆ ամենահարուստ անձանց ցուցակը. Forbes

Ամերիկյան «Forbes» ամսագիրը սեպտեմբերի 29-ին հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ 400 անձանց ամենամյա ցուցակը, որը 21-րդ անգամ անընդմեջ գլխավորում է «Microsoft» ընկերության համահիմնադիր, 58-ամյա Բիլ Գեյթսը: Պարբերականի տվյալներով՝ Գեյթի կարողությունը գնահատվում է 81,2 մլրդ դոլար: Մարտին «Forbes»-ը Գեյթսին ճանաչել էր մոլորակի ամենահարուստ մարդ:

Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը (68 մլրդ դոլար), ով այդ տեղն զբաղեցնում է 2001թ-ից ի վեր, իսկ եռյակը եզրափակում է ամերիկյան «Oracle» ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը (48,6 մլրդ դոլար): Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի 400 ամենահարուստ անձանց ունեցվածքը կազմում է 2,29 տրլն դոլար, ինչը 270 մլրդ դոլարով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս