Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52289152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 684 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 16 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 929 504 391 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5009 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.5200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս