Բաժիններ՝

Կարեն Ճշմարիտյան. Միայն արտոնություններով, առանձին ռեժիմներ սահմանելով հաջողության չենք հասնի

Ազգային ժողովի նիստում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր և պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ներդրումային և գործարար միջավայրի բարելավում, հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործում, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցում, գերակա ճյուղերում վարկերի մատչելիության և հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում, իրավաբանական անձանց սնանկացման և լուծարման գործընթացների պարզեցում ու ժամկետների կրճատում, ներդրումային և վենչուրային հիմնադրամների ստեղծում, արդյունաբերական գոտիների ստեղծման ընթացակարգերի պարզեցում, ֆինանսական օժանդակության ապահովում, վարկային երաշխիքների տրամադրում և այլն:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ միայն արտոնություններով, առանձին ռեժիմներ սահմանելով, հաջողության չենք հասնի, և խոսքը ընդհանուր համակարգերի և ընդհանուր ռազմավարության մասին է: Նա կարևորեց գործընկեր երկրների հետ առևտրային ռեժիների բարելավումը. «Առևտրային տների ստեղծումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ապրանքների ներկայացման, դրանց մրցունակության բարձրացման և այլ նպատակներով»:

«Կառավարության հետ աշխատանքի դեպքում կարող ենք բավականին պրակտիկ օրենք դարձնենք»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս