Բաժիններ՝

«Ասում են՝ որբերը երբեք էլ չեն ծիծաղում, կարծում եմ դա ճիշտ է». ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. «1988 թվականին կորցրինք ոչ միայն մեր տունն ու ապրուստը, նաեւ մորս: Երկար ժամանակ թափառական ապրելուց հետո վերջապես պետությունը մեզ հատկացրեց 90-ականներին մեր կորցրած բնակարանը, սակայն այնտեղ ապրել հնարավոր չէ, երկու եղբայր, երկուսս էլ ամուսնացած եւ երեխաների տեր»,- սրանք 41-ամյա Հովհաննես Բաղդասարյանի խոսքերն են, որ արդեն չորս անչափահաս երեխաների հայր է եւ ապրում է Գյումրու Գարեգին Նժդեհ 234/513 տարածքում գտնվող արդեն դարն ապրած կիսախարխուլ տնակ-հանրակացարանում, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Գյումրու թիվ 29 միջնակարգ դպրոցը:

Նրա հավաստմամբ այս տնակ-կացարանը իրեն հատկացվել է երկար պայքարի արդյունքում, պետական բոլոր հաստատություններին դիմելուց հետո, քանի որ վարձակալական հիմունքներով ապրել չէին կարող, ֆինանսական լուրջ խնդիրներ կային, պարտքերը հասել էին ահռելի չափերի, սակայն ինչպես նշեց Հովհաննեսը, մրից ելել մրջուրն է ընկել, ապրում է առնետների հետ միաժամանակ, չկա կոմունալ ոչ մի հնարավորություն, դրան զուգահեռ նաեւ խոնավությունը մի շարք հիվանդությունների պատճառ է դարձել:

«Ու՞ր գնամ, ի՞նչ անեմ, ոչ վառելիք եմ կարողանում ձեռք բերել, ոչ նորմալ սնունդ, դպրոցական երեխաներիս հոգսերը հազիվ եմ կարողանում հոգալ, մենակ աղքատության նպաստով, աշխատանք չունեմ, ասում են՝ դուք արդեն վաղուց 30 տարեկան չեք: Եթե տարիքս արդեն 40 է, ապա պետք է գնամ մեռնե՞մ»,- հռետորական հարց է հնչեցնում Հովհաննեսն ու շարունակում. «Բա պետությունը քարոզում է բազմազավակություն, ազգին առողջ մայրեր կամ բանակին առողջ զինվոր գաղափարախոսությունը, ես հիմա իրենց այս գաղափարախոսությունը իրականացնողն եմ, բայց երեխաներիս մեծացնում եմ անառողջ մթնոլորտում, անմարդկային պայմաններում, մի՞թե հնարավոր չէ գոնե երեխաներիս խաթեր համար մի բնակարանի նմանվող տանիք հատկացնեն, էդքան մարդիկ բնակարաններից հրաժարվեցին, մի՞թե ես արժանի չեմ ապրել նորմալ կյանքով, որ կարողանամ լավ սերունդ կրթեմ ու մեծացնեմ»,- բարկացած նշեց նա եւ ամուր գրկեց 4-ամյա որդուն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս