Բաժիններ՝

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի (ուղիղ հեռարձակում)

Այս պահին ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները` փոքր և միջին բնզնեսի ներկայացուցիչները, որոնք պայքարելու են եկել հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերը, տոնավաճառների աշխատողները պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:
Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ հայաստան» (ԲՀԿ) և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունների որոշ պատգամավորներ միացան հավաքվածներին՝ զրուցելու նրանց հետ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ նրանք մշակել են օրենքի նախագիծ, ըստ որի այդ օրենքը առևտրականների համար կլինի կամավոր սկզբունքով, և այն առևտրակնները, որոնք ուզում են օրենքը ազդի իրենց վրա՝ կանցնեն փաստաթղթավորումը, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա՝ նրանց նկատմամբ կգործի նախկին օրենքը, ըստ որի՝ 3,5 տոկոս հարկ կգանձվի: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ այսօր ԱԺ-ում իրենք ներկայացնելու են այդ օրենքի նախագիծը և առևտրականներին կոչ արեց շարունակել բողոքի ակցիան, որպեսզի հանրային ճնշումը չդադարի:

Ուղիղ հեռարձակումը՝ 1in.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս