Ավետիք Իշխանյանը՝ քննչական կոմիտեի մասին. Սպասում են, թե վերևից ինչ կասվի

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը Քննչական կոմիտեի ստեղծումը համարում է կոսմետիկ քայլ: «Եթե մենք անջատվենք Հայաստանի իրականությունից, ապա այդ փոփոխությունը կարելի է դրական գնահատել, որովհետև, փաստորեն, շահերի բախում չի լինում՝ Պաշտանության նախարարության Քննչական ծառայությունն ինքը չի քննում իր գերատեսչության գործերը, և այլն, օպերատիվ տվյալներով՝ քրեական հանցագործություն հայտնաբերած Ոստիկանությունը չի քննում այս գործը:

Կարծես թե դրական է: Բայց, ցավոք սրտի, Հայաստանում այդ «անկախություն» կոչվածը չակերտների մեջ է, որովհետև ինքնուրույն որոշում կայացնելու ինքնուրույնություն այդ կառույցները չունեն, որովհետև բոլորը ձևավորվում են նախագահի կողմից, և ամեն դեպքում՝ նրանք ցանկացած հարցի դեպքում այլ գերատեսչության շահին չեն կպչում՝ սպասելով, թե ինչ որոշում կգա վերևից: Նույն տիպի հարց էր նաև Հատուկ քննչական ծառայության ստեղծումը, որը կարծես թե դրական պետք է լիներ, բայց մինչև հիմա Հատուկ քննչական ծառայությունը որևէ ոստիկանի չի պատժել խոշտանգումներ կատարելու համար: Որովհետև էլի սպասում են, թե վերևից ինչ կասվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Իշխանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս