Բաժիններ՝

Վարդան Այվազյանը՝ Նարեկ Սարգսյանին. «Էդ ո՞ւմ հորողբոր տղերքն են»

«Էդ ո՞ւմ հորողբոր տղերքն են»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ շինարարության ոլորտում արձանագրված խախտումների հետ կապված հարցրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով շինարարությունը վերահսկող մարմինների մասին:

Նա տարակուսեց, թե ինչպե՞ս կարող են հսկող կազմակերպությունները ստորագրել խախտումներով ու թերություններով կատարված շինարարական փաստաթղթերը:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ հսկողները լիցենզավորված կազմակերպություններ են:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ տեխնիկական հսկողության հետ կապված այսքան տարի ՎՊ-ն ոչ մի լավ բան չի գրել, մշտապես շեշտվել է, որ դա ձևական բնույթ է կրում, ՎՊ-ն մշտապես խատումներ է արձանագրում, բայց կա տեխնիկական հսկողի ստորագրությունը: Դրա համար, ըստ նրա, կառավարության հետ համաձայնություն կա, որ պայմանագրերում կետ ներառվի, որ եթե ստուգող մարմնի կողմից հայտնաբերվում են խախտումներ, վճարում է հսկողը.

«Կառավարությունն անցած տարի ընդունեց որոշում ու, բացի քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ից, մնացածը չեն կատարել այս պահանջը: Քաղշին ԾԻԳ-ը կատարել է, ու սա էլ կարևոր նշանակություն ունի, որ վաղը մյուս օրը հսկողը հասկանա, որ իր գրպանին են խփելու: Կոպիտ ասած՝ ինչ փաստաթուղթ դեմ տան ստորագրում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս