Վրաստանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմական համագործակցությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն այցելել է Կիև, ուր քննարկել է Վրաստանի ու Ուկրաինայի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը:

Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Կապանաձեն երկօրյա այցով Ուկրաինա է այցելել իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Մուժենկոյի հրավերով: Այստեղ նա ներկա է գտնվել Rapid Trident 2014 միջազգային զորավարժություններին:

Իր ուկրաինական այցի շրջանակներում Կապանաձեն հանդիպել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հետ: Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի ու Ուկրաինայի միջև ռազմական երկկողմ համագործակցության հարցն ու դրա հեռանկաները:

Տեսանյութեր

Լրահոս