Մեր պատմությունը «մաքուր» է. Ջեմիլ Չիչեքը՝ Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված ընդունելության ժամանակ , ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խնդին.

«Արտերկրում մեր առջև ծառացած են լուրջ խնդիրներ, որոնցից մեկն էլ առնչվում է 1915 թվականին թուրքերի կողմից ցեղասպանություն իրականացնելու գաղափարին: Դա ազգի դեմ ներկայացված ամենամեծ զրպարտանքն է: Դա ամենամեծ հերյուրանքն է: Մեր պատմությունը մաքուր է, մեր «դոսյեն» մաքուր է, մեր ճակատը բաց է, մեր գլուխը խոնարհ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս