Բաժիններ՝

Առաջին 3 օրում աշխարհում վաճառվել է 10 միլիոն iPhone 6 ու iPhone 6 Plus

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Apple ընկերությունը հայտարարել է, որ վաճառքի հանվելուց հետո առաջին երեք օրում վաճառվել է 10 միլիոն հատ iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոն: Այս մասին նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:

Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ վաճառքի ցուցանիշները գերազանցել են իրենց բոլոր սպասումները, ինչը երջանկացրել է իրենց:

Նոր մսարթֆոնները նախորդ ուրբաթ վաճառքի են հանվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնգկոնգում, Ճապոնիայում, Պուերտո Ռիկոյում ու Սինգապուրում:

Մինչև սեպտեմբերի 26-ը դրանք մատչելի կլինեն ավելի քան 20 երկրում, իսկ մինչև տարեվերջ այդպիսի երկրների թիվը կհասնի 115-ի: Նախորդ տարի Apple ընկերությունը վաճառել է 9 միլիոն հատ 5S և 5C սմարթֆոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս