Բաժիններ՝

Բացահայտվել է սպանության 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 32-ը, խարդախության 18 դեպքից՝ 16-ը:

Յուրացման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, ավազակային հարձակման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 11 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 2, գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս