Բաժիններ՝

Ռուսաստանը մինչև 2020 թվականը 100 տոկոսով կթարմացնի իր ռազմավարական միջուկային զինանոցը. Ռոգոզին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև 2020 թվականը 100 տոկոսով կթարմացնի իր ռազմավարական միջուկային զինանոցը.

«Ռազմավարական միջուկային ուժերի տեխնիկական հիմքը ձևավորումը մեզանում ընթանում է գերազանց տեմպերով, և ըստ էության մենք ոչ թե 70, այլ ողջ 100 տոկոսվ կթարմացնենք ռազմավարական միջուկային ուժերը»:

Ռոգոզինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ստեղծել այնպիսի բանակ, որն անհրաժեշտության դեպքում կարելի լինի փոխադրել ռազմական գործողությունների յուրաքանչյուր սպառնալից թատերաբեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս