Բաժիններ՝

Պատանդների ազատ արձակման համար բանակցություններ ենք վարել «Իսլամական պետության» հետ. Էրդողան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Իսլամական պետություն» խմբավորման մոտ պահվող թուրք պատանդներին ազատ արձակելու խնդրին:

Էրդողանը հայտարարել է, որ դա հնարավոր է դարձել քաղաքական պլանում այդ խմբավորման հետ դիվանագիտական բանակցություններ վարելու շնորհիվ: Էրդողանը, սակայն, չի մանրամասնել, թե Թուրքիան փոխարենն ինչ է խոստացել կամ տվել «Իսլամական պետությանը», որպեսզի իր քաղաքացիները ողջ վերադառնան հայրենիք:

«Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մոսուլի հյուպատոսության շենքում գերեվարված 49 թուրք դիվանագետներն ու նրանց ընտանիքների անդամները զինյալների մոտ պատանդ են պահվել 101 օր և երեկ առավոտյան վերադարձել են Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս