«Իսլամական պետության» վերջին հարձակումներից հետո Սիրիայի 70.000 քրդեր ապաստան են գտել Թուրքիայում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայից 70.000 քուրդ է ապաստան գտել Թուրքիայի տարածքում: Այս տվյալները պատկանում են ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գլխավոր վարչությանը:

Նրա հաղորդմամբ` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների վերջին հարձակումներից հետո Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի շրջանից 70.000 քուրդ մուտք է գործել Շանլըուրֆա նահանգի Սուրուչի շրջան: Դրա հետ կապված` Թուրքիան երկու նոր ճամբար է կառուցել սիրիացի փախստականների համար:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայում ապաստան կգտնի ևս 100.000 մարդ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ «Իսլամական պետության» զինյալները 48 ժամում Սիրիայի հյուսիսում գրավել են 60 գյուղ:

Տեսանյութեր

Լրահոս