Բաժիններ՝

Հայտնաբերվել է Դիլիջանում աղմկահարույց դիմակավորված ավազակային հարձակում կատարած անձը. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ժամերի ընթացքում հայտնաբերել են սեպտեմբերի 20-ին Դիլիջանում 74-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարածին և կնոջ մասին տեղեկություն հաղորդած անձին:

Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Իջևանում հայտնաբերել են նախկինում 8 անգամ դատապարտված, 42-ամյա Գեորգի Դավթյանին, ով հաշվառված է Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի վագոն-տնակում, սակայն բնակվում է Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքում:

Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են նաև տուժողի՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Սվետլանա Պետրոսյանի մատանին, որը ստահակը կնոջ մատից հանել էր՝ մինչ այդ ծեծի ենթարկելով նրան:

Մի քանի դիլիջանցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ միայնակ ապրող Ս. Պետրոսյանի հարազատները Դիլիջանում արդեն տեղեկություններ էին տարածում, թե ոստիկանությունը չի հայտնաբերի ավազակային հարձակումը կատարած անձին ու պատրաստվում էին բողոքներով ներկայանալ վերադասին:

Սակայն այժմ հայտնաբերվել է և այդ ստահակը, և տուժածի 2-րդ տանը վարձակալական հիմունքներով բնակվող Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Պողոսյանը, ով տեղեկություններ էր տվել միայնակ կնոջ մասին Գ. Դավթյանին, որից հետո վերջինս իր սև գործն անելուց հետո հեռացել էր հանցանքի վայրից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քննիչի որոշմամբ Գ. Դավթյանն ու Գ. Պողոսյանը ձերբակալվել են:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս