Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահ կդառնա ֆինանսների նախկին նախարարը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի նախագահի թեկնածուներ Աշրաֆ Գանի Ահմադզայն ու Աբդուլլահ Աբդուլլահը պակտ են ստորագրել իշխանությունը կիսելու մասին: Դրա համաձայն, երկրի հաջորդ նախագահ է դառնալու ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին:

Ակնկալվում է, որ նա երդում կտա մեկ շաբաթվա ընթացքում, ինչը տեղի կունենա նախագահական նստավայրում ու կհեռարձակվի տեղի հեռուստատեսությամբ: Աֆղանստանի նախագահի պաշտոնում Գանիի առաջին քայլը դառնալու է անվտանգության հարցերով ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագիր ստորագրելը:

Դա օտար զինվորական կոնտինգենտի մի մասին հնարավորություն կտա 2014 թվականից հետո մնալ Աֆղանստանի տարածքում, երբ այն լքած կլինեն ISAF-ի ուժերը: Դրանից հետո Աֆղանստանում կմնա մի քանի հազար ամերիկացի զինծառայող` Աֆղանստանի զինվորականներին ու ոստիկաններին ուսուցում տալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս