Բաժիններ՝

2014 թվականին CO2-ի արտանետումները կհասնեն ռեկորդային 40 միլիարդ տոննայի

Lenta.ru-ի փոխանցմամբ` գլոբալ տաքացման գլխավոր պատճառ հանդիսացող ածխաթթվային գազի արտանետումները մթնոլորտ կշարունակեն աճել 2014 թվականին` հասնելով ռեկորդային նոր ցուցանիշի` 40 միլիարդ տոննա:

CO2-ի արտանետումների հարցում մարդկությանը մնացած «քվոտան» կարող է սպառվել արդեն մեկ սերնդի ընթացքում: Այս տվյալները հրապարակել են գիտնականները` Ածխածնի հարցերով գլոբալ նախագծի (Global Carbon Budget) մասնակիցները:

Նրանց հաշվարկներով` CO2-ի ապագա բոլոր արտանետումների գագաթնակետը պետք է կազմի 1200 միլիարդ տոննա: Ներկայիս արտանետումների մակարդակի պահպանման դեպքում այդ քվոտան կսպառվի արդեն 30 տարվա ընթացքում (մարդիկ արդեն իսկ օգտագործել են 2/3-ը):

Այդ սցենարից խուսափելու համար, մարդկությանը մատչելի բնական վառելիքի պաշարների ավելի քան 50 տոկոսին պետք չէ ձեռք տալ կամ էլ վնասել զանգվածային մասշտաբով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս