Բաժիններ՝

Ողբերգական սպանության հետքերով. 23-ամյա թոռը կասկածվում է տատին սպանելու մեջ. pastinfo.am

Շահադիտական դրդումներով տատին սպանելու կասկածանքով օրերս ձերբակալվել է 23-ամյա թոռը: Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 68-ամյա Սիլվա Գալստյանը դուրս է եկել Կողբացի փողոցում գտնվող բնակարանից եւ այլեւս տուն չի վերադարձել: Հաղորդումը ներկայացրել էլ կնոջ դուստրը, ով ապրում էր առանձին` Խորենացի փողոցի բնակելի շենքերից մեկում:

Հաղորդման հիման վրա Կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախաքննական մարմինն արդեն իսկ ունի տեղեկություններ, որ 68-ամյա կինը սպանվել է, ինչը կատարելու կասկածանքով ձերբակալել է նրա 23-ամյա թոռանը: Ի դեպ, նման կասկած հայտնել է նաեւ տղայի հայրը, իսկ պատճառը, թերեւս, բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու հետեւանքով կուտակած պարտքերն են:

Թոռը գարնանից սկսել էր ապրել տատուն պատկանող` Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատանը: Հայրը շաբաթական նրան գումար է տրամադրել` մոտ 25.000 դրամ` ֆինանսական կարիքների համար: Իսկ տատն էլ թոռան նկատմամբ եղել է հոգատար: Այդուհանդերձ, երիտասարդն ունեցել է խնդիրներ` խաղադրույքների պատճառով: Բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու հետեւանքով կուտակել է մեծ պարտքեր, որոնք պարբերաբար մարել է հայրը:

Սեպտեմբերի 15-ին տատ ու թոռ գտնվել են առանձնատանը, իսկ երեկոյան եկել Երեւան` տատու ավտոմեքենայով, որից հետո կնոջ հետ չեն կարողացել կապ հաստատել: Իսկ հաջորդ օրն արդեն Սիլվայի քույրն այցելել է բնակարան` իր բանալիով բացել դուռը, սակայն կինը տանը չի եղել, իսկ բջջային հեռախոսն էլ դրված է եղել սեղանին:

Մեր ունեցած տեղեկություններով հարցաքննվել են կնոջ երեխաները, այդ թվում որդին, ով կասկած է հայտնել, որ գուցե իր մոր անհետանալու հետ կապ ունի որդին, քանի որ նա մշտապես եղել է մոր հետ: Ի դեպ, տանից բացակայում էր կնոջ ոսկեղենը` մոտ 20 հազար դոլար արժողության, իսկ կնոջ ննջասենյակի մահճակալի վրա եղել են արյան հետքեր, իսկ թողան դաստակների վրա էլ հայտնաբերվել են վնասվածքներ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս