Ջոն Քերին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` կապված «Դարի պայմանագրի» ստորագրման 20-ամյակի հետ:

Ուղերձում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններն ընդգծվում են ռազմավարական էներգակիրների մշակման գործում ու Եվրոպայի էներգոանվտանգության ապահովման գործում Հարավային գազային միջանցքի էական դերը:

Քերին նամակի վերջում ընդգծել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը. «96 տարի առաջ Ադրբեջանը մուսուլմանական աշխարհում առաջինն է ընտրել համամարդկային դեմոկրատական արժեքները` դառնալով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոլորտի առաջատար:

Ժողովրդավարության զարգացման հարցում Ադրբեջանը կարող է վերադարձնել առաջատարի դերը: Դա կարևոր է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք հիմնված են երեք հիմնական սկզբունքի վրա` անվտանգություն, էներգետիկա ու տնտեսական համագործակցություն և քաղաքացիական հասարակության զարգացում»:

Տեսանյութեր

Լրահոս