Բաժիններ՝

Իսլամականներն ահաբեկչություն էին պլանավորել Եվրահանձնաժողովի շտաբ-բնակարանում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` բրյուսելյան ոստիկանությունն ահաբեկչություն է կանխել Եվրահանձնաժողովի շտաբ-բնակարանում` ձերբակալելով երկու կասկածյալի:

Բելգիայի ու Նիդերլանդների իրավապահ մարմինները մի քանի ամսվա ընթացքում Բրյուսելում ու Հաագայում կանխարգելիչ մի շարք գործողություններ են իրականացրել իսլամականների դեմ` ձերբակալելով մի քանի մարդու, որոնք կապված են Սիրիայում ու Իրաքում պատերազմող իսլամական խմբավորումների հետ:

Ենթադրյալ ահաբեկիչների թիրախների թվում է գտնվել նաև Բրյուսելում Եվրահանձնաժողովի շտաբ-բնակարանը: Ընդ որում, ծայրահեղականները պատրաստվում էին Եվրահանձնաժողովի շենքի վրա հարձակման ժամանակ սպանել հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս