«Odnoklassniki»-ի հերթական զոհը

Արմավիրի մարզի 29-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ լինելով ՀՀ քաղաքացի, նախկինում 6 անգամ դատապարտված, «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է կնոջ հետ, թաքցնելով իր ամուսնացած լինելու փաստը, և սուտ խոստումներ տալու` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նրանից դիտավորությամբ մաս-մաս շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 6.700.000 դրամ:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

Տեսանյութեր

Լրահոս