Բաժիններ՝

Ինչու են անհրաժեշտ հոնքերը

Ինչպես գրում է facte.ru կայքը, հոնքերը բազմաթիվ ֆունկցիաներ ունեն: Նախ՝ դրանք պաշտպանում են աչքերը: Դրանց կառուցվածքն այնպիսին է, որ անձրևի կաթիլները և ընդհանրապես ջրի ցանկացած կաթիլ չկարողանա ընկնել աչքերի մեջ և վատացնել տեսողությունը:

Երկրորդ: Հոնքերն անհրաժեշտ են ոչ վերբալ հաղորդակցության համար: Միմիկան ուսումնասիրող գիտնականները պնդում են, որ առանց հոնքերի շատ դժվար է ուրախություն, զարմանք կամ էլ ատելություն ցույց տալը: Դրանք հատկապես անհրաժեշտ են այն մարդկանց, ովքեր կարող են խոսել միայն ժեստերի լեզվով. հոնքերը լրացուցիչ իմաստ են տալիս ձեռքերով ցույց տրվող ժեստերին:

Երրորդ: Հոնքերն անձի հաստատման յուրահատուկ ձև են: Նրանք առանձնանում են մարդու ճակատին, պարզ երևում են բավական մեծ հեռավորությունից, բացի այդ՝ ժամանակի ընթացքում շատ չեն փոխվում, ինչը հոնքերը դարձնում են մարդուն ճանաչելուն օգնող հիանալի միջոց:

2003թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները մարդկանց ցույց էին տալիս Ռիչարդ Նիքսոնի լուսանկարը, որում ֆոտոշոփով փոփոխության էին ենթարկվել նրա աչքերը: Մարդկանց ցույց էին տրվում նաև լուսանկարներ, որտեղ Նիքսոնն առանց հոնքերի էր: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ մարդկանց համար դժվար էր ճանաչել Նիքսոնին և հայտնի այլ անձանց, երբ նրանք լուսանկարներում առանց հոնքերի էին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս