Բաժիններ՝

Փրկարարները օրվա ընթացքում 8 փակ դուռ են բացել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի Հ.Թովմասյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 75 շենքի բնակարաններից մեկի դռան և ննջասենյակի դռները փակվել են, բնակիչը մնացել է ներսում, գազօջախին կերակուր կա. դռները բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի և ննջասենյակի դռները: Ներսում է եղել Ն .Ա.-ը:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սոսեի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից տուն մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դեմիրճյան 1 հասցեում գտնվող Լեռնագործ հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի դուռը փակվել է. ինչից սենյակ մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են սենյակի դուռը:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին գողացել են, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբեկյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում են եղել Ն. և Ա. Առաքելյանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս