Մոսուլում գերեվարված թուրք պատանդները վերադարձել են Թուրքիա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հունիսին Իրաքում «Իսլամական պետության» զինյալների կողմից գերեվարված 49 թուրք պատանդները բարեհաջող վերադարձել են հայրենիք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Նրա խոսքերով` թուրք պատանդները բարեհաջող հասցվել են Շանլըուրֆա քաղաք: Դավութօղլուն մանրամասնել է, որ միջադեպի բարեհաջող ավարտը հնարավոր է դարձել ազգային հետախուզության աշխատանքի շնորհիվ:

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները հունիսի 11-ին Իրաքում գրավել են Մոսուլում թուրքական հյուպատոսությունը և պատանդ վերցրել 49 դիվանագետի ու նրանց ընտանիքներին, այդ թվում նաև երեք երեխայի: Գերի էր ընկել նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազը:

Տեսանյութեր

Լրահոս