Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ալյասկայում ՀՕՊ-ի վերահսկման գոտում ֆիքսել է ռուսական ռեակտիվ կործանիչներ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը ռուսական երկու ռեակտիվ կործանիչ է նկատել Ալյասկայի մոտ: Այս մասին հայտնել են Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները: Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 17-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել երեկ:

Ռուսական ինքնաթիռների հայտնվելուց հետո օդ են բարձրացվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-22 տիպի կործանիչներ, ինչից հետո ռուսական ինքնաթիռները լքել են ամերիկյան ՀՕՊ-ի վերահսկման գոտին: Ընդգծվում է, որ սա ռուսական կործանիչների մասնակցությամբ նմանատիպ առաջին դեպքն է:

Սեպտեմբերի 19-ին նմանատիպ երկու դեպք էլ գրանցվել է Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի տարածքների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս