Սաակաշվիլին ԱՄՆ-ում փորձում է ստանալ աշխատանքային վիզա

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկայացրել է իր փաստաթղթերը` ԱՄՆ-ի աշխատանքային վիզա ստանալու համար: Սաակաշվիլին թերթին հայտնել է, որ ներկայումս զբաղված է նրանով, որպեսզի փոխի ԱՄՆ-ում իր զբոսաշրջային կարգավիճակը և ստանա աշխատանքային վիզա:

Սաակաշվիլին հուսով է վերսկսել Թաֆթսի հեղինակավոր համալսարանի հետ ընթացիկ տարվա մայիսին խզած համագործակցությունը և վերստին դասախոսություններ կարդալ տվյալ ուսումնական հաստատությունում:

Թերթն ընդգծում է, որ ներկայումս Սաակաշվիլին վարում է բավական ակտիվ կյանք, գրում է հուշագրեր, կարդում է շատ լավ վճարվող դասախոսություններ, Վաշինգտոնում մասնակցում է գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմանը, հանդիպում է իր վաղեմի ծանոնթերի հետ, ինչպիսիք են սենատոր Ջոն Մաքքեյնը և պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:

Ոչ վաղ անցյալում Սաակաշվիլուն իր տանն ընդունել է ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսը, ով զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տվել ամուսնական դավաճանության պատճառով: Սրանից առաջ Վրաստանում կալանք է դրվել Սաակաշվիլու ու նրա ընտանիքի գույքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս