Վարդան Այվազյանը եռյակին. «Դե, լավ, է՜…» (տեսանյութ). A1plus.am

Եռյակի հուժկու հանրահավաքի մասին միտքը զվարճացնում է հանրապետական Վարդան Այվազյանին. «Դե, լավ,է…»

Այդ հանրահավաքում կարող են իշխանափոխություն էլ պահանջել, առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը դրանով սպառնում է, այսօր դրա հիմքերը չկան. «Իշխանությունը կորցնելուց որեւէ մեկ անգամ մենք չենք վախեցել, չենք էլ վախենալու»,- A1plus.am-ի հետ զրույցում ասել է Այվազյանը։

Բայց հարցնող լինի՝ որո՞նք են մեր Սահմանադրությամբ իշխանափոխության հիմքերը. հարցնում է պարոն Այվազյանը։ Վերջինս չի ընդունում, որ ժողովուրդը իշխանության փոփոխություն կարող է պահանջել փողոցում, միայն ընտրություններով. «Օրենսդրական իրավունքը տալիս է Ազգային ժողովին, կառավարման պետության անվտանգությունը տալիս է Հանրապետության նախագահին»։

Բայց ժողովուրդը կարող է փողոցում պահանջել նոր ընտրություններ։ «Տեսնենք»,- ասում է Վարդան Այվազյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմությանը հրավիրում է քննարկել սահմանադրական բարեփոխումները, ոչ թե պահանջել իշխանության փոփոխություն. «Ասում է՝ դուք գնացեք, մենք գանք։ Ի՞նչ է նշանակում դա, լո՞ւրջ եք համարում»։

Ընդդիմությունն ուզում է պղտոր ջրում ձուկ բռնել,-պնդում է հանրապետական պատգամավորը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս