Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է Արամ Թամազյանին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա. Թամազյանի պարգևատրման պաշտոնական արարողությունը:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար և Անկախության տոնի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվիի Թամազյանին պարգևատրել է հուշանվերով և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Գևորգ Կոստանյանն՝ ընդգծելով նախկին տեղակալի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև մարդկային բարձր որակները, նրա ունեցած զգալի ավանդը ՀՀ իրավապահ համակարգի և մասնավորապես՝ դատախազության կայացման գործում, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի նաև նոր աշխատավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս