Միհրան Պողոսյանը պարգևներ է հանձնել

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 23-ամյակի առթիվ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 20 աշխատակից խրախուսվել է շնորհակալագրով, 9-ը հարկադիր կատարող` կոչումով, 7-ը՝ հուշանվերով, 3-ը նշանակվել են ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, իսկ 52 աշխատակից խրախուսվել է դրամական պարգևատրմամբ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ ու եռանդ հայոց անկախ պետականության ամրապնդման գործում:

 

Տեսանյութեր

Լրահոս