Բաժիններ՝

Վեցամսական երեխային շահագործման ենթարկելու մեջ մեղադրվողը` հոգեկան հիվա՞նդ. դատարանը նշանակել է փորձաքննություն. pastinfo.am

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ վեցամսական երեխային աշխատանքային շահագործման ենթարկելու գործով այսօր դատարանը բավարարեց ամբաստանյալ Լուսիկ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական ստացիոնար համալրի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին:

Փորձագետներին կառաջադրվի մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ արդյոք Լուսիկ Գրիգորյանը մեղսագրվող արարքի ժամանակ և կամ մինչ այդ տառապել է որևէ հոգեկան հիվանդությամբ, տկարամտությամբ, թուլամտությամբ, կամ գտնվե՞լ է այլ հոգեկան հիվանդագին վիճակում, թե ոչ:

Ներկայումս Լուսիկ Գրիգորյանն ինչպիսի՞ հոգեվիճակում է գտնվում, նա կարո՞ղ է ընկալել քրեական գործի քննության ընթացքը, քննության ընթացքում արդյոք կարո՞ղ է ընկալել գործի համար կարևոր հանգամանքները, նրան առաջադրված հարցերը և տալ ադեկվատ և ոչ երևակայական պատասխաններ, ինչպես նաեւ Լ. Գրիգորյանը ներկայումս տառապու՞մ է որևէ հոգեկան հիվանդությամբ, եթե՝ այո, ապա՝ ինչպիսի: Ամբաստանյալ Գրիգորյանի մոտ առկա՞ են արդյոք հոգեկան զարգացման հետամնացություն, որը կապված չէ հոգեկան խանգարումների հետ:

Հիշեցնենք նաև, որ նախաքննության ընթացքում քննիչի կողմից նշանակված ստացիոնար դատահոգեբուժական և հոգեբանական փորձաքննության արդյունքում Լուսիկ Գրիգորյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:
Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով, մինչև որ կստացվի փորձաքննության եզրակացությունը:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Լուսիկ Գրիգորյանը մեղադրվում է մանկահասակ Էրիկին 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում շահագործելու մեջ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս