Արթուր Օսիկյանը մի խումբ ծառայողների նկատմամբ կիրառել է կարգապահական տույժեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրամանով, սեպտեմբերի 17-ին քրեակատարողական մի խումբ ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջատար մասնագետ Ս. Օ-ի նկատմամբ կիրառվել է «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, նույն բաժնի պետ Զ. Ա.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժը:

 «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժ է կիրառվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ Մ. Մ.-ի և Ռ. Ղ.-ի նկատմամբ:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

 

Տեսանյութեր

Լրահոս