Բաժիններ՝

Թուրքական ընկերությունը մինչև տարեվերջ Ադրբեջանին կմատակարարի Kasırğa T-300 ռեակտիվ համակարգեր

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ թուրքական Roketsan ընկերությունը սկսում է Ադրբեջանին Kasırğa T-300 ռեակտիվ համակարգերի մատակարարումը: Այս մասին հայտարարել է  Roketsan ընկերության ղեկավար Էյուբ Քափթանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի պատվիրած Kasırğa T-300 ռեակտիվ համակարգերի դիվիզիոնը (բաղկացած է 4 համալիրից) կմատակարարվի մինչև ընթացիկ տարեվերջ: Յուրաքանչյուր համալիրի մեջ մտնում է 4 շարժական հարթակ՝ հրթիռների փոխադրման համար, հրամանատարական-ղեկավարման կենտրոն, ՀՕՊ-ի համակարգ ու ռադար:

Համակարգի բոլոր բաղադրատարրերը գտնվում են շարժական հարթակի վրա, ինչն էլ Kasırğa T-300-ին հնարավորություն է տալիս հարված հասցնելուց հետո արագորեն փոխել գտնվելու վայրը:

Ընդգծվում է, որ Kasırğa T-300-ի հեռահարությունն ավելի մեծ է՝ համեմատած ոչ վաղ անցյալում Ռուսաստանից Ադրբեջանի գնված (2 դիվիզիոն) «Սմերչ» ռեակտիվ համակարգի հետ, որն ունակ է թիրախները խոցել 95-150 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս