Բուժում Գերմանիայում. Պոդագրան (հոդատապը) էապես պայմանավորված է գենետիկ գործոններով

Ինչու՞ է պոդագրայով հիվանդների միզաթթվի մակարդակը նկատելիորեն բարձր և ինչպե՞ս է դա ազդում հիվանդության առաջացման վրա:

Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի նեֆրոլոգիայի բաժանմունքի մի խումբ գիտնականներ մեծ ներդրում են ունեցել տվյալ հիվանդության առաջացման պատճառների ուսումնասիրման և պարզաբանման մեջ:

«Global Urate Genetics Consortium (GUGC)» միջազգային կոնսորցիումի ժամանակ 220 գիտնականներ անկախ դոցենտ, բ.գ.դ Աննա Կյոտտգենի գլխավորությամբ վերլուծել են հետազոտության 140.000 մասնակիցների ժառանգականությունը: Բացահայտվել են ռիսկի 28 գենետիկ գործոններ, որոնք բարձրացնում են միզաթթվի մակարդակը:

Այս նպատակով հետազոտողները կիրառել են ամենաժամանակակից մեթոդները, որոնց օգնությամբ հնարավոր է դարձել ուսումնասիրել ռիսկային գեների վերաբերյալ ժառանգական տեղեկատվության ամբողջությունը:

Կարդացեք նաև

Միզաթթվի մակարդակի բարձրացմանը նպաստող գեների և պոդագրայի առաջացման զգալիորեն բարձր ռիսկի միջև ուղիղ կապ է բացահայտվել: Պոդագրան նյութափոխանակության խախտում է, որի դեպքում տեղի է ունենում միզաթթվի բյուրեղների կուտակում հոդերում, ինչն էլ հանդիսանում է խիստ ցավերի, իսկ երբեմն էլ հոդերի և երիկամների երկարաժամկետ հիվանդությունների պատճառ:

Պրոֆեսոր, բ. գ. դ. Հերդ Վալցը՝ Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի նեֆրոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկը, «Բնական գենետիկա» ամսագրում առանձնակի շեշտում է նոր ձեռք բերված գիտելիքների կլինիկական կարևորությունը.

«Ներկա պահին մենք չենք կարող դեղորայքի միջոցով `էապես նվազեցնել միզաթթվի մակարդակը պոդագրայով հիվանդների մոտ: Տվյալ հետազոտությունը հիմք կծառայի այնպիսի մեխանիզմների հետագա ուսումնասիրությունների համար, որոնց ընկալումը մեզ անհրաժեշտ է թերապևտիկ մոտեցումների զարգացման ժամանակ»:

Բ. գ. դ. Կյոտտգենի գլխավորությամբ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի մի խումբ հետազոտողների 2 տարի առաջ հաջողվել է մարդու երիկամներում բացահայտել միզաթթվի մինչ այժմ անհայտ տրանսպորտեր (տեղափոխիչ)՝ հիմնվելով նման գենետիկ հետազոտությունների վրա: Այդ տրանսպորտերը դարձել է ելակետ պոդագրայի բուժման հնարավոր դեղորայքների ստեղծման համար:

Հետագայում գիտնականները պլանավորում են առավել խորն ուսումնասիրել մոլեկուլյար մեխանիզմները, որոնցով պայմանավորված է պոդագրայով հիվանդանալու գենետիկ ռիսկի բարձրացումը, ինչպես նաև որքանով է հնարավոր կանխատեսել պոդագրայի առաջացման հավանականությունը ըստ գենետիկ տեղեկատվության:

7777

Տեսանյութեր

Լրահոս