Բաժիններ՝

Բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վարդան Ս.-ն և ներկայացրել «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, նռնակ` առանց պայթուցիչի, ազդանշանային ատրճանակի 2 փամփուշտ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 78 փամփուշտ և հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է կնոջ հորը պատկանող Արարատյան փողոցի 76 շենքի մի բնակարանում` վերանորոգման աշխատանքներ կատարելիս:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս