Բաժիններ՝

Apple ընկերությունը վեցերորդ սերնդի iPad պլանշետը կներկայացնի հոկտեմբերի 21-ին

The Daily Dot-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Apple ընկերությունը հոկտեմբերի 21-ին ներկայացնելու է վեցերորդ սերնդի iPad պլանշետն ու երրորդ սերնդի iPad mini-ն: Այս մասին հայտնում են ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները:

Ինչպես և նախորդ տարվա մոդելներ iPad Air-ի ու iPad mini 2-ի դեպքում է, նոր պլանշետները, կանխատեսումների համաձայն, ստանալու են 9.7 և 7.9 դյույմ անկյունագծով էկրաններ:

Նոր պլանշետների շնորհանդեսից անմիջապես անց ներկայացվելու է Mac համակարգիչների համար նախատեսված OS X Yosemite օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

Սեպտեմբերի սկզբին Apple-ը նեկայացրել էր երկու նոր սմարթֆոն՝ iPhone 6 և iPhone 6 plus, ինչպես նաև Apple Watch ժամացույցն ու Apple Pay սեփական վճարային համակարգը: Նոր սմարթֆոնների վաճառքը սեպտեմբերի 19-ին սկսվում է 9 երկրում՝ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Հոնգկոնգ, Սինգապուր ու Ճապոնիա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս