Բագրատ Ասատրյան. Հոկտեմբերի 27-ը գուցե ինչ-որ առումով պատմություն է դարձել, բայց Քոչարյանի կերպարը բնորոշում է Մարտի 1-ը

Հարցազրույց տնտեսագետ, 1994-1998թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանի հետ

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար ակտիվություն է դրսևորում և վերջերս խիստ բացասական գնահատականների է արժանացրել վարվող տնտեսական քաղաքականությունը: Ձեր կարծիքով` Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի կառավարման շրջանում տնտեսական քաղաքականությունները համեմատության ի՞նչ եզրեր ունեն և ինչո՞վ են հակասում իրար:

– Էական տարբերություն չկա: Այս համակարգը Ռ. Քոչարյանի ստեղծած համակարգն է, որտեղ ինչ-որ տարրեր թուլացել են: Ռ. Քոչարյանը ստեղծեց կենտրոնաձիգ կոռուպցիոն համակարգ, որը որոշիչ դերակատարություն ունեցավ հետագա բոլոր գործընթացների համար: Իհարկե, մի բան պետք է ընդունել՝ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներն արտաքին կոնյունկտուրայի տեսանկյունից լավագույն շրջանն էր: Դրսից ֆինանսական հոսքը, ինչո՞ւ չէ, թե՛ նախկինում իրականացված բարեփոխումների, թե՛ արտաքին ու ներքին համեմատական կայունության, ու թե՛ նաև այդ ժամանակահատվածում ձևավորված կոռուպցիոն, սակայն արդյունավետ գործող համակարգը տվեցին որոշակի արդյունք:

– Պարբերաբար հանրությանն իր մասին հիշեցնելիս` Քոչարյանը լռում է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի մասին: Ինչո՞ւ, կարո՞ղ է հուսալ, թե իր մոռացկոտությունը վարակիչ կլինի:

Կարդացեք նաև

– Չեմ կարծում: Հոկտեմբերի 27-ը գուցե ինչ-որ առումով պատմություն է դարձել, բայց Քոչարյանի կերպարը բնորոշում է Մարտի 1-ը, որը թարմ է հասարակության մոտ: Քոչարյանը մեկ այլ բացասական ժառանգություն է թողել՝ վերացնելով ՀՀ-ում «ընտրություն» բառը: 2005թ. Սահմանադրության հանրաքվեն, հիշում եք, միայն նախավարժանք էր ապագա քաղաքական համակարգը ձևավորելու առումով, և դա երբեք չի մոռացվի: Չի մոռացվի նաև այն, որ Քոչարյանը հսկայական գույքի տեր է: Չեմ կարծում, որ Քոչարյանն այստեղ քաղաքական ապագա ունի: Բնական է, որ երբ մարդը խոսում է իր մասին, միշտ հիշեցնում է լավը և մոռանում վատը: Ցավոք, Քոչարյանի կենսագրության մեջ բացասականը շատ-շատ գերակշռում է: Ես իրեն հիշում եմ Ղարաբաղի առաջին տարիներից և, անկեղծորեն, շատ դրական էի վերաբերվում՝ պատասխանատու էր, սկզբունքներ ու ձգտումներ ուներ, բայց ապշեցնում է այստեղ գալուց հետո կերպարափոխումը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս