Բաժիններ՝

Թուրքիան կարող է Ադրբեջանին վաճառել սեփական արտադրության Altay տանկեր

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է Ադրբեջանին վաճառել նոր սերնդի Altay տանկեր, որը թուրքական կողմը մշակել է Հարավային Կորեայի հետ: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են տանկի մշակմամբ զբաղվող թուրքական Otokar ընկերությունում նրա աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ տանկերը պատրաստ կլինեն մինչև 2015 թվականը, և ադրբեջանական կողմն արդեն իսկ հետաքրքրված է դրանցով: Տանկի քաշը կազմելու է 60 տոննա, այն ունենալու է 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 12.7 և 7.62 միլիմետր տրամաչափի գնդացիրներ, 120 միլիմետր տրամաչափի հրանոթ, մինչև 70 կմ/ժամ արագություն:

Altay տանկի զանգվածային արտադրությունը պլանավորված է 2015 թվականին:  Altay տանկն իր անվանումը ստացել է բանակի գեներալ Ֆահրեթթին Ալթայի պատվին, որ 1919-1923 թվականներին քեմալական շարժման ժամանակ գլխավորել է 5-րդ հեծյալ կորպուսը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս