Բաժիններ՝

«Բոինգի» կործանումն օգտագործել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ հրահրելու համար. Լավրով

Իսպանական El Pais թերթին տված հարցազրուցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում մալայզիական «Բոինգի» կործանումն օգտագործել են նպատակամղված կերպ միջազգային լարվածություն սրելու, ճնշում գործադրելու և Ռուսաստանի դեմ սեկտորային պատժամիջոցներ հրահրելու համար:

Լավրովի խոսքերով՝ մի շարք երկրներ հատուկ խանդավառություն չեն ցուցաբերում ավիաաղետի թափանցիկ ու հաշվետու հետաքննության հարցում: Լավրովը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինան մղում է դեպի երկրի արևելքի հակամարտության ուժային լուծում:

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավը Դոնեցկի մարզում կործանվել է այս տարվա հուլիսի 17-ին: Նրանում գտնվել են 283 ուղևորներ ու 15 հոգանոց անձնակազմը, որոնք բոլորն էլ զոհվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս