Ռուսաստանն ու Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Վրաստանը վերականգնել են երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը: Այս մասին նշված է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) տարածած հայտարարությունում.

«Վրաստանի ԱԳՆ-ի նոտային համապատասխան, 2014 թվականի սեպտեմբերի 15-ից վերսկսվում է «Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա» ուղղությամբ կանոնավոր ավիահաղորդակցությունը»: Վրաստանի ու Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցվել է 2008 թվականի օգոստոսին:

Տեսանյութեր

Լրահոս